Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Սիրիայից զորքը դուրս բերելու Պուտինի որոշումն անակնկալի է բերել Արևմուտքին

Սիրիայից զորքը դուրս բերելու Պուտինի որոշումն անակնկալի է բերել Արևմուտքին
15.03.2016 | 17:01

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ռուսական զորքը Սիրիայից դուրս բերելու մասին անսպասելի քայլ էր Արևմուտքի համար, գրում է Politico-ն։ Ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը խուսափել է այդ հարցին պատասխանել։ Ամերիկյան իշխանությունների այլ ներկայացուցիչներ փորձեցին արագ հավաքել անհրաժեշտ ինֆորմացիան։ The Guardian-ը գրում է, որ եթե Ռուսաստանի՝ Սիրիա անսպասելի մտնելու մասին կարելի էր գլխի ընկնել, զորքերի դուրսբերման նշանները ոչ ոք չէր նկատել։ Սիրիա ռուսական զորքերի մուտքը վերջնականապես ու անվերադարձ փոխեց հնգամյա հակամարտության ընթացքը։ Եթե զորքերն իրականում դուրս բերվեն, դա թույլ կտա խուսափել սիրիական արշավը երկարատև, զոհերի աճող թվով ձգձգված խարդախություն դարձնելուց։ Շատ վերլուծաբաններ կասկածում են, որ զորքերի դուրսբերում իրականում կլինի։ Պուտինը հրամայել է ռազմական խմբավորումների դուրսբերումն սկսել մարտի 15-ից, սակայն դուրսբերման վերջնաժամկետը չի նշվում։ Բացի այդ, հստակ ասվում է, որ Լաթաքիայի «Հմեյմիմ» ռազմաբազան, որից ռուսական ավիացիան թռիչքներ էր իրականացնում, շարունակելու է գործել նախկին ռեժիմով։ Սակայն, պարբերականը գրում է, որ Պուտինի հայտարարությանը հարկավոր է լրջորեն վերաբերվել։ «Ուկրաինայի դեպքերից հետո Ռուսաստանի հետ ոչ ոք չէր ցանկանում գործ ունենալ, ու Սիրիայում արշավի նպատակն էր Արևմուտքին ստիպել դարձյալ համագործակցել Ռուսաստանի հետ»,-ասում է անկախ ռազմական վերլուծաբանը։ «Այդպես էլ ստացվեց, նրանք հակամարտությունից դուրս են գալիս նվազագույն կորուստներով։ Դա փայլուն տակտիկական քայլ է»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ